Monday, January 31, 2011

ԱՄՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԲԱՔՎԻՑ

Lragir.am, 31/01/2011: ԱՄՆ Պետական դեպարտամենտը զգուշացրել է Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիների դեմ ահաբեկության վտանգի մասին: Պետդեպը կոչ է արել իր քաղաքացիներին զգոն լինել “նավթով հարուստ նախկին խորհրդային այդ հանրապետությունում”:
Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիների դեմ հարձակման հավանականությունը բավական մեծ է:
ԱՄՆ Պետդեպի տեղեկություններով, Ադրբեջանը միջազգային ահաբեկության համակարգման կենտրոններից մեկն է, եւ հենց Ադրբեջանից է գնացել Քենիայում ԱՄՆ դեսպանատունը պայթեցնելու մասին տեղեկությունը:

No comments: