Monday, January 31, 2011

www.7or.am-ը ենթարկվել է հաքերային հարձակման

Tert.am, 30.01.11: Երեկ երեկոյան «7or.am« հայկական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։ Կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը PCNews.am-ին տեղեկացրել է, որ այժմ տարվում են աշխատանքներ կայքը վերականգնելու ուղղությամբ: «Հաքերները հարձակվել են սերվերի վրա, նախնական վարկածով կատարվել է DDoS հարձակում»,- ասել է Թևանյանը:
Թե ովքեր են հարձակվել կայքի վրա, պարզ կլինի վերլուծությունից հետո: Նշենք, որ կայքն օգտվում է ADC ընկերության հոսթինգային ծառայություններից: Ընկերությունից հաղորդում են, որ կոտրված է միայն 7or.am-ը, այլ կայքերը չեն վնասվել:
DDoS հարձակում իրականացվում է այն ժամանակ, երբ կայքի սերվերին ուղարկվում են բազմաթիվ հարցումներ` ծանրաբեռնելով այն: Սակայն հավանականությունը քիչ է, որ 7or.am-ը ենթարկվել է այսպիսի հարձակման, քանի որ DDoS-ի դեպքում կոտրվում են սերվերում տեղակայված բոլոր կայքերը:

No comments: