«ԱԶԳ», 19-02-2011 - Զբոսաշրջության ոլորտում 2010-ին արձանագրված ցուցանիշների եւ 2011-ի ակնկալիքների մասին զրուցեցինք էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի հետՙ անդրադառնալով այն գործոններին, որոնք նպաստեցին այս ոլորտում արձանագրված հաջողություններին, ինչպես նաեւ դեռեւս լուծման կարիք ունեցող խնդիրներին:
- Ինչպիսի՞ն էր 2010 Հայաստանի զբոսաշրջության համար:
- Աննխադեպ հաջող տարի էր: Գրանցվեց Հայաստան այցելող զբոսաշրջիկների 18,9 տոկոս աճ, իսկ այցելուների թիվը կազմեց մոտ 684 հազար մարդՙ նախորդող 2009-ի 575 հազարի դիմաց: Համաշխարհային զբոսաշրջությունը 2010-ին արձանագրել է 4,5 տոկոս աճ: 2009-ին համաշխարհային զբոսաշրջությունը 4,7 տոկոս անկում էր արձանագրել, իսկ Հայաստանի ներգնա զբոսաշրջությունն աճել էր 3-4 տոկոսով: Դա ցույց է տալիս Հայաստանում զբոսաշրջության զարգացման անշրջելիությունը:
- Ինչո՞վ եք պայմանավորում այս ցուցանիշները 2010-ին:
- Նախՙ վերջին տարիներին Հայաստանը շատ ակտիվ մարկետինգային քաղաքականություն է վարում արտերկրումՙ ուղղված մեր երկիրն առավել ճանաչելի դարձնելուն ու նրա նկատմամբ զբոսաշրջային պահանջարկն ավելացնելուն: Մի քանի տարի առաջ ակտիվ գովազդային արշավ տարվեց CNN-ով եւ Euronews-ով, որի արդյունքները բնականաբար երեւում են ոչ անմիջապես: Նախանցյալ տարի նկարահանվեց Հայաստանի մասին պատմող «Հայաստան. Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը, որը վաճառվեց եվրոպական բազմաթիվ հեռուստանկերություններին, ցուցադվեց այդ երկրներում, տարբեր փառատոների ժամանակ:
Երկրորդ գործոնը, մեր զբոսաշրջային պահանջարկն ավելացնելուն զուգահեռ, առաջարկի որակի բարձրացումն էր, ինչը, պետք է նշել, շարունակական գործընթաց է: Խոսքը երկու հիմնական գործոններիՙ ենթակառուցվածքների եւ մարդկային ռեսուրսների մասին է: Այսօր հարկ է արձանագրել, որ ենթակառուցվածքների առումով ավելի մեծ հաջողություններ ունենք, քան մարդկային ռեսուրսների:
2010-ին զբոսաշրջության աճին նպաստած երրորդ գործոնը տուրպրոդուկտի դիվերսիֆիկակցումն էր: Հայտնի է, որ Հայաստանում գերակայում է պատմամշակութային տուրիզմը, բայց սա սահմանափակում է մեր զբոսաշրջային սեզոնը: Ուստի պետությունը արդեն մի քանի տարի ձգտում է զարգացնել նաեւ զբոսաշրջության այլընտրանքային տեսակները: Դա ձմեռային մարզաձեւերի զբոսաշրջությունն է, նաեւ առողջարանային զբոսաշրջությունը: Կարելի է առանձնացնել նաեւ սպորտի միջոցով զբոսաշրջության զարգացումը: Օրինակՙ շախմատային միջազգային մրցաշարերը Ջերմուկում:
Եվ վերջին գործոնը նոր շուկաներում գովազդային արշավների իրականացումն է, որի շնորհիվ մենք ունեցանք մեծ թվով զբոսաշրջիկներ սկանդինավյան, հարավամերիկյան երկրներից, շեշտակի աճեց Իրանից եկողների հոսքը:
- Պրն Պետրոսյան, մեր երկրում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որակին համարժե՞ք են արդյոք մեր գները:
- Բոլոր երկրներն աշխատում են ծառայությունների որակի բարձրացմանը զուգընթաց նվազեցնել ծախսերը: Մեզ հաջողվել է ե՛ւ շուկայական մեխանիզմենրի կիրառումով, ե՛ւ պետական ծրագրերի իրականացմամբ որոշակիորեն մեղմել զբոսաշրջային ծառայությունների գները մեզ մոտ: Օրինակՙ եթե տարիներ առաջ ունեինք սահմանափակ թվով հյուրանոցներ եւ դրանց բարձր գներ, ապա այժմ հյուրանոցների քանակն ավելացել է, եւ գները նվազել են: 2009-ին Հայաստանն իջեցրել է մեր երկիր մուտքի արտոնագրերի ստացման գները 16 հազար դրամից 3 հազար դրամի: Մեզ մոտ թանկ չեն թանգարանների, տրանսպորտի, հասարակական սննդի գները: Սրանք գործոններ են, որ ազդեցություն թողնում են տուրփաթեթի գնի վրա: Այսպես ասենք, գները շատ մատչելի չեն, բայց զսպող գործոն չեն Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Բացի դրանից, մենք ունենք նաեւ էժան տուրպրոդուկտներ:
- 2011-ին ոլորտի զարգացման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են իրականացվելու եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Զբոսաշրջային սեզոնը երկարացնելու եւ զբոսաշրջությունը դեպի մարզեր տարածելու նպատակով կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում: Դրանք են Սեւանա լճի շրջակայքում լեռնադահուկային զբոսաշրջության համար ենթակառուցվածքներ ստեղծելը, Տաթեւի, Ջերմուկի, Ծաղկաձորի զարգացման ծրագրերը: Շարունակելու ենք մասնակցել միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, տարածել գովազդային ֆիլմեր, կազմակերպել ճանաչողական այցեր դեպի Հայաստան, անցկացնել փառատոներ, ինչպես օրինակՙ Արենի գյուղի գինու փառատոնը, Ախթալայի խորովածի փառատոնը եւ այլն: Այս տարի ձգտելու ենք Հայաստան մտնող զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ ապահովել: Մեզ համար 2011-ին 800 հազարին մոտ զբոսաշրջիկ ունենալը ծրագրային նպատակ է լինելու, որը, կարծում եմ, իրատեսական ցուցանիշ է, իսկ լավատեսական սցենարով հույս ունենք հատել 800 հազարի սահմանը:
Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment