HayNews.am. 21-2-2011- Հնդկաստանի 67-ամյա բնակիչ Զիոնա Չանին ունի 39 կին, 94 երեխա, 33 թոռ, ինչպես նաև 14 հարս: 67-ամյա հնդիկն ամբողջ ցանկության դեպքում անգամ չի կարող ասել, որ միայնակ է: Նա պարտավոր է բոլորի մասին հոգ տանել, ուշադրություն դարձնել, քանի որ իր կանայք հայտարարում են, թե «շատ են սիրում իրենց ամուսնուն»:Ամբողջ ընտանիքը` 181 մարդ, հազիվ է տեղավորվում 4 հարկանի հսկայական տան մեջ, որն ավելի շատ հիշեցնում է իբրև բազմաբնակարան շենք: Իր «տան» մեջ Զիոնան երեխաների համար դպրոց է բացել, կառուցել արհեստանոց, բաց արել հավաբուծական ֆերմա:
Խոհանոցում ամեն օր եռում է աշխատանքը: Միայն ընթրիքի համար սովորաբար անհրաժեշտ է 30 հավ, 60 կգ կարտոֆիլ, 100 կգ բրինձ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment