Monday, February 21, 2011

Թուրքիան Ջավախքում 3 ՀԷԿ կկառուցի

HayNews.am. 20-2-2011- Թուրքիայի և Վրաստանի էներգետիկայի նախարարները թուրքական խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ երեկ Բաթումում ստորագրել են Վրաստանում երեք հիդրոէլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ համաձայնագիր:
Ինչպես փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը, համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և նրա վրացի գործընկեր Ալեքսանդր Խետարուգին:
ՀԷԿ-երը նախատեսվում է կառուցել Փարվանա գետի վրա: Շինարարության համար կպահանջվի 4 տարի: ՀԷԿ-երի տարեկան հզորությունը կկազմի 227 մլն կվ/ժ:

No comments: