Saturday, February 19, 2011

Վրացի քաղաքական գործիչ. Իսրայելի դեսպանատան փակումը պայմանավորված է Իրանի հետ հարեւանությամբ

News.am.18-2-2011- Վրաստանի խորհրդարանի անդամների մեծ մասը կոնկրետ բացատրություն չունի, թե ինչու է երկրում փակվել Իսրայելի դեսպանատունը:
Ըստ Վրաստանի անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեի, Իսրայելի նման որոշումը, ինչպես նաեւ որոշումը, որով Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը մտցվել են Իսրայելի քաղաքացիների համար վտանգավոր համարվող երկրների ցանկի մեջ, կապված է Իրանին տարածքով մոտ գտնվելու հետ: Այս մասին հաղորդում է վրացական ‹‹Ինտերպրեսնյուզ›› գործակալությունը:
Վրացի քաղաքական գործիչը բացառում է այն հանգամանքը, որ Իսրայելն այդ որոշումը կայացրել է Վրաստանում հրեա գործարարների ձերբակալության հետ կապված:
«Այս ամենը ինչ-ր լուրջ ծրագրի նախաբան է, եւ ոչ թե պետությունների միջեւ քննարկվող հարց»,-ընդգծել է Թարգամաձեն:
Նշենք, որ Իսրայելի դեսպանատունը Վրաստանում մեկ շաբաթ է, ինչ չի գործում: Ինչպես նշում են հրեական լրատվամիջոցները, Թել-Ավիվը Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում փակել է դեսպանատները ահաբեկչության վտանգը կանխելու համար: Չնայած, Վրաստանի ԱԳ նախարարության հավաստիացմամբ, դեսպանատունը դադարել է գործել տեխնիկական խնդիրների պատճառով, եւ այն կսկսի գործել երկուշաբթի օրվանից, սովորական ռեժիմով:

No comments: