Tert.am. 20-2-2011- «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը (ԽԺԿ) հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է առաջադրել նաև պոլսահայ համայնքի ներկայացուցչի թեկնածությունը: Այս մասին, ինչպես գրում է թուրքական Radikal օրաթերթը, հայտարարել է ԽԺԿ-ի նախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:Ըստ թուրքական պարբերականի` խորհրդարանական ընտրություններին հայազգի թեկնածու առաջադրելու հարցը Դեմիրթաշը բարձրացրել է կուսակցության խորհրդի նիստին, որի մասնակիցները հավանություն են տվել ԽԺԿ-ի առաջնորդի առաջարկությանը:
Խորհրդի նիստին առաջարկվել է կուսակցության մեծամասնական ցուցակում Ստամբուլից ընդգրկել գրող, լրագրող Հայկո Բաղդադի թեկնածությունը:
Ըստ Radikal-ի` ավելի վաղ որոշ մտավորականներ առաջարկել էին կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն` Ռաքել Դինքին, սակայն վերջինս մերժել էր:
Վերջերս Hurriyet Daily News պարբերականը հրապարակել էր մի հոդված, որի համաձայն` Թուրքիայում գործող տարբեր կուսակցություններ պատրաստվում են հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրել նաև հայ թեկնածուների: Ըստ թուրքական պարբերականի` հայ թեկնածուների թիվը յոթն է:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը (ԽԺԿ) հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է առաջադրել նաև պոլսահայ համայնքի ներկայացուցչի թեկնածությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment