Aysor.am. 18-2-2011- Wikileaks-ը հերթական անգամ Ադրբեջանի իշխանությանը մերկացնող գաղտնի փաստաթուղթ է հրապարակել: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Դոնալդ Լուն 2009 թ-ի հունվարի 13-ին Վաշինգտոնին հղած` «Ադրբեջանի երկերեսանի իսրայելյան քաղաքականությունը» վերտառությամբ նամակում բացահայտել է Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների գաղտնիքը: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Դիվանագետը հայտնել է, որ թեև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարում է, որ երկու երկրների միջև ռազմական հարաբերությունները լավ են, սակայն այդ երկրների միջև անհասկանալի քաղաքական կապեր կան: «Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների մերձեցումը կապված է իրանական վտանգի հետ: Ադրբեջանը Իսրայելի միջոցով դուրս է եկել դեպի որակյալ զենքերի համակարգեր: 2008 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը Իսրայելի պաշտպանական գերատեսչության հետ համաձայնագիր է ստորագրել, որը իսրայելական երեք ընկերությունների հնարավորություն է տվել այդ երկիր արտահանել հրթիռային համակարգեր, նռնականետեր, զինվորական հանդերձանք, հրթիռային և կապի համակարգեր:
Խոսք է գնում նաև «Գրադ» և «Սմերչ» համակարգերի, ինչպես նաև` մյուսների արդիականցման մասին: Ադրբեջանը հարյուր միլիոնավոր դոլար արժողությամբ զենք է ձեռք բերել Իսրայելից: Ստեղծվել են նաև տարբեր զենքերի համատեղ արտադրություններ: Նկատի առնելով իսլամական աշխարհիn` Ադրբեջանը Իսրայելի հետ զգուշավոր բարեկամություն է անում: Դա է պատճառը, որ Բաքուն դեսպանատուն չի բացում Իսրայելում և քննադատում է Պաղեստինում ու Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները»:
Wikileaks-ի հրապարակած գաղտնի նամակում մյուս հետաքրքիր պահն էլ Ադրբեջանի իշխանության` հանուն սեփական շահերի և ժառանգական վարչակարգի շարունակման միջպետական հարաբերություններից օգտվելն է: Դոնալդ Լուն Վաշինգտոն ուղարկած գաղտնի նամակում գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը Իսրայելի հետ հարաբերությունները լավ է պահում, որպեսզի ԱՄՆ-ի հրեական լոբբին ամերիկյան հասարակական-քաղաքական բեմահարթակում աջակցի Իլհամ Ալիևի գլխավորած իշխանությանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment