Tert.am. 12-4-2011- Եվրամիությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը։Հեյգը նշել է, որ լրացուցիչ պատժամիջոցները վերաբերում են իրանցի 32 պաշտոնյաներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իրանցի ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների ձերբակալման, հետապնդման, մարդու իրավունքների այլ խախտումների հետ։
Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ–ն,Իրանի կողմից միջուկային զենք մշակելու առնչությամբ, այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել։ Այդ պատժամիջոցները խստացվեցին 2010 թ. հոկտեմբերի 27–ին՝ ԵՄ խորհրդի նիստի ժամանակ։ Նոր պատժամիջոցները խստացնում էին Իրանի համար սահմանափակումներն արտաքին առևտրի, ֆինանսական ոլորտներում, էներգետիկ սեկտորում և այլն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment