Tuesday, April 12, 2011

Հայ-թուրքական սահմանը «հատած» Բեքլևիչն Էրդողանի կուսակցությունից պատգամավորության թեկնածու է առաջադրվել

HayNews.am. 12-4-2011- Հայ-թուրքական սահմանը «հատելով» և Հայաստանից արտաքումով հայտնի «Հզոր Թուրքիա» կուսակցության նախկին նախագահ Թունա Բեքլևիչն անդամագրվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և առաջիկա ընտրություններին հանդես կգա նրա շարքերում:
Բեքլևիչն իր թեկնածությունն առաջադրել է Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Էդիրնե նահանգում:
Բեքլևիչն ու իր մի քանի համախոհներն ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն բանից հետո, երբ հայտարարեցին, թե «հատել» են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը` որպես բողոքի նշան դրա փակ լինելուն: Սակայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ գնդապետ Անդրեյ Գուզեևը կտրուկ հերքեց այս տեղեկությունները։
Հոկտեմբերի 29-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայ-թուրքական սահմանը «հատելու» իր պնդումները վերահաստատած թուրք կուսակցապետը հրավիրվեց ՀՀ ԱԱԾ, որտեղ այդ առիթով պարզաբանումներ տվեց: Ավելի ուշ ԱԱԾ-ն Բեքլևիչին առաջարկեց լքել Հայաստանի տարածքը:

No comments: