Tuesday, April 12, 2011

Երևան-Բաթում ուղղությամբ արագընթաց գնացք կգործարկվի

Tert.am. 11-4-2011- «Վրացական երկաթուղին» և «Հարավկովկասյան երկաթուղին» ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ակտիվացնել կողմերի միջև համագործակցությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀԿԵ տնօրեն Շևկեթ Շայդուլինը, և ՎԵ ղեկավար Իրակլի Էգուբայան։
Ինչպես հաղորդում է վրացական bizzone.info կայքը, կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ապրանքափոխանակման, ուղևորների տեղափոխման և այլ բնագավառներում։
Համաձայնությունը նաև նախատեսում է արագընթաց գնացք գործարկել Երևան-Բաթում-Երևան գծով, որը հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում երթաշրջան կիրականացնի ամեն օր։ Երեքշաբթի և ուրբաթ օրերին նույն ուղղությամբ կնշանակվի նաև մեկ լրացուցիչ երթաշրջան։
Կնքված համաձայնությամբ նաև որոշ ժամանակով կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի գործարկումը։
Նախատեսվում է, որ մայիսի 15-ին կողմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն և կքննարկեն վերոհիշյալ համագործակցությանն առնչվող բոլոր մանրամասները։

No comments: