Թեհրանին սպառնացող երկրաշարժը լուրջ է և պետք է Ճապոնիայի երկրաշարժից համապատասխան դասեր քաղել, ուստի խնդիրը գտնվում է Իրանի կառավարության խիստ ուշադրության ներքո: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Թեհրանի նահանգապետ Մորթեզա Թամադոնը:
«Ճապոնիայի երկրաշարժը այլ տեսակի երկրաշարժ էր, գուցե Իրանում այլ կերպ լինի, սակայն մենք ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք»,-նշել է Թեհրանի նահանգապետը:
Թեհրանի ճգնաժամերի կառավարման խորհրդի նախագահն էլ նշել է, որ նահանգապետարանի տարբեր մասնագիտական խմբեր ձեռք-ձեռքի տված համագործակցում են միմյանց հետ, որպեսզի հնարավոր երկրաշարժի դեպքում քիչ կորուստներ արձանագրվեն:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը հաղորդել էր, որ իրանցի մասնագետների վերլուծությունների համաձայն` Իրանի մայրաքաղաք Թեհրանին երկրաշարժ է սպառնում, ինչի հետևանքով քաղաքի որոշ հատվածների շուրջ 80 տոկոսը կավերվի և լուրջ վնաս կհասցնի նաև ողջ երկրին: Թեհրանի մոտ 7,8 միլիոնանոց բնակչությանը սպառնում է երկրաշարժի վտանգը, ինչի հետևանքով կավերվի 480 000 միավոր շենք և շինություն և քաղաքին կպատճառվի մոտ 220 միլիարդ դոլարի վնաս:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment