Wednesday, April 13, 2011

Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ պաշտպանել է Ադրբեջանին

News.am. 12-4-2011- «Թուրքիան միշտ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել եւ այսուհետ եւս գործադրելու է` Ադրբեջանի գրավյալ տարածքների հարցում»,- ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւայի հարցին:
«Ինչ վերաբերում է ԵԽ Նախարարների կոմիտեի գործունեությանը, ԵԽ-ն որոշակի դիրքորոշում ունի Ղարաբաղի եւ այլ գրավյալ տարածքների հարցում: Իսկ այստեղ ես կցանկանայի պատասխանել որպես Թուրքիայի ԱԳ նախարար: Թուրքիան միշտ դեմ է եղել Լեռնային Ղարաբաղի եւ այլ ադրբեջանական տարածքների օկուպացիային:
Մենք փորձում ենք մարդկային ողբերգությունների մասին հայտնել աշխարհին, որոնք տեղի են ունեցել օկուպացիայի հետեւանքով: Ցավոք, միջազգային հանրությունը բավարար ուշադրություն չի դարձնում այդ օկուպացիայի փաստին, փախստականների ու բռնի տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանի իրավիճակին: Թուրքիան ամեն ջանք կգործադրի Հարավային Կովկասում, այդ թվում Ադրբեջանի գրավյալ տարածքներում երկարատեւ խաղաղության հասնելու համար»,- Դավութօղլուին է մեջբերել ադրբեջանական Trend գործակալությունը:

No comments: