Wednesday, April 13, 2011

Նախագահ Սարգսյանն առաջիկայում Թուրքիայի ղեկավարության հետ չի հանդիպի. Արմեն Արզումանյան

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, News.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թուրքական մամուլի այն տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանը հրավիրվել է Թուրքիա, պատասխանել է.
«Եթե Դուք նկատի ունեք ՄԱԿ-ի Առավել թույլ զարգացած երկրների Չորրորդ համաժողով, ապա մի քանի տասնյակ երկրների ղեկավարների շարքում ՀՀ նախագահը նույնպես հրավիրվածների կազմում է, եւ ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունների հետ մասնակցության հարցը քննարկվում է աշխատանքային կարգով:
Երկրորդ հարցի վերաբերյալ ուզում եմ տեղեկացնել, որ Թուրքիայի իշխանությունների հետ երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն նախատեսվում»:

No comments: