7Or.am. 5-5-2011- Հետաքրքիր է, բայց հոլիվուդյան շատ աստղեր անգամ դպրոցը չեն ավարտել։ Այդ աստղերից են Ջոնի Դեպը, ում 15 տարեկանում հեռացրել են դպրոցից թմրանյութեր օգտագործելու պատճառով։ Շարլիզ Թերոնը դպրոցը թողել է 16 տարեկանում բալետի պարուհու կարիերայի համար։ Հայտնի կատակերգու Ջիմ Քերին դպրոցում չի սովորել, քանի որ ընտանիքը շատ աղքատ էր, ու նա ստիպված էր աշխատել։ Նիկոլ Քիդմանը դպրոցը թողել է ոչ հանրահայտ դառնալու ցանկության պատճառով. նա ամբողջովին տրվել էր քաղցկեղով հիվանդ մորը խնամելուն։ Քվենտին Տարանտինոն թողել է դպրոցը մոր համաձայնությամբ, բայց պայմանով, որ աշխատանք կգտնի։ Քվենտինի ամենասիրելի դերասանուհի Ումա Թուրմանը դպրոցը թողել է 15 տարեկանում։ Ալ Պաչինոն, որը դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, 17 տարեկանում հեռացվել է այնտեղից։ «Մատրիցա» ֆիլմի գլխավոր դերակատար Քիանու Րիվզին հաջողվեց դպրոցում հաղթահարել դիսլեքսիան, բայց, միևնույն է, 15 տարեկանում թողեց դպրոցը։ Դեմի Մուրը դպրոցին հրաժեշտ է տվել 16 տարեկանում՝ այն փոխարինելով մոդելի աշխատանքով։ Իսկ Ռասսել Քրոուն թողել է դպրոցը 15 տարեկանում։
Thursday, May 5, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment