Thursday, July 21, 2011

Հայաստանը՝ ամենաէժան էներգիա արտադրող երկրների ցանկում

Tert.am. 20-7-2011- «ՌԻԱ–Անալիտիկա» ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետները հաշվարկել են Ռուսաստանի հարևան և եվրոպական երկրների համեմատական ուսումնասիրություն արտադրվող էներգիայի գնի մասին։
Պարզվել է, որ 37 երկրներից ամենաէժան էներգիան արտադրվում է Ուկրաինայում։ Հայաստանը չորրորդ տեղում է։ մեր երկրում էլեկտրաէներգիայի մեկ կիլովատն արժե 1,9 ռուբլուն համարժեք դրամ։
Էժան էներգիա արտադրող երկրների հնգյակում են նաև Բելառուսը, Ղազախստանն ու հենց Ռուսաստանը։
Եվրոպայում ամենաթանկ էներգիան Դանիայում է, որը սեփական էներգապաշարներ գրեթե չունի և գործում է ատոմային էներգիայի արգելք։ Այս ցուցանիշով առաջատար հնգյակում են Գերմանիան, Կիպրոսը, Շվեդիան ու Բելգիան։
Եվրոպայում էլեկտրաէներգիայի մեկ կիլովատը համարժեք է 5.63 ռուսական ռուբլու։

No comments: