Thursday, July 21, 2011

Իրանը ՄԱԿ–ի հատուկ զեկուցողին թույլ չի տա իր երկիր մտնել

Tert.am. 21-7-2011- Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն ասել է, որ Իրանը Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ–ի հատուկ զեկուցողին թույլ չի տա իր երկիր մուտք գործել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։ «Ցավոք սրտի, մարդու իրավունքների հարցը քաղաքական գործիք է որոշ արևմտյան երկրների ղեկավարների ձեռքին, որոնք հենց իրենք լուրջ խնդիրներ ունեն այդ ոլորտում և մեղադրվում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ»,– ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Մեհմանպարաստը վստահ է, որ Իրանի համար մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ–ի հատուկ զեկուցողի նշանակումն ուղղված է իր երկրում քաղաքական լարվածության էսկալացիային։
Հունիսի 17–ին Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ–ի խորհուրդը Մալդիվյան կղզիների ԱԳՆ–ի նախկին ղեկավար Ահմադ Շահիդին նշանակել է Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ–ի հատուկ զեկուցող։

No comments: