«Լրագիր» 20-7-2011- Վերջապես Սերժ Սարգսյանն էլ որոշեց խոսել արտագաղթից: Հնարավոր է, որ նրան դրդել են դրան ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում ասվում է, որ Հայաստանը դատարկվում է և շուտով մարդ չի մնա բանակցություն վարելու համար:Սերժ Սարգսյանը չի հերքել, որ սեզոնային աշխատանքային արտագաղթ գոյություն ունի և նույնիսկ «ուրախացել է», որ Ռուսաստանի հետճգնաժանային վերականգնումը, որը հանգեցրել է արտագաղթի աճին, բնակչության համար լրացուցիչ եկամուտների աղբյուր կհանդիսանա:
Սերժ Սարգսյանը քննադատություն է ուղղել նրանց, ովքեր խոսում են արտագաղթի աղետալի տեմպերի մասին: Նրա տվյալներով, մարդիկ գնում և գալիս են, և միայն քչերն են մնում դրսում: Բացի այդ, ժամանակակից աշխարհում միգրացիան նորմալ երևույթ է, և դա չհասկացողները նեղ են մտածում:
Սերժ Սարգսյանը երևի չի հասկացել, որ հասարակությանը նախևառաջ անհանգստացնում է այն, որ մարդիկ ստիպված են սեզոնային աշխատանքի մեկնել: Այն, որ հայկական իշխանություններն արդեն նախագահի դեմքով կարծում են, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնումը և Հայաստանից ախատանքային արտագաղթը բարիք են, իրականում համարվում է ամենամեծ չարիքը:
Չնայած, հնարավոր է, որ Սարգսյանն ամեն ինչ հիանալի հասկանում է, սակայն որոշել է հասարակության ուշադրությունը շեղել հիմնական խնդրից: Իսկ դա այն է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը չի կարող կամ չի ցանկանում պայմաններ ստեղծել, որ Հայաստանի քաղաքացիները ստիպված չլինեն դրսում ապրուստ վաստակել: Ընդհակառակը, կառավարությունը, փաստորեն, խրախուսում է արտագաղթը, դա գլոբալ միտում համարելով:
Հայաստանում ոչ միայն դժվար է բիզնես անել, ինքնահաստատվել, այլև գտնել սովորական, որոկավորում չպահանջող աշխատանք: Արդյունաբերություն որպես այդպիսին չկա, շինարարության ծավալները կրճատվում են` կես տարվա ընթացքում եռակի անգամ, մասնավոր ընկերությունները նույնպես կրճատումներ են կատարում, մնում են միայն հազարավոր ռեստորանները, խանութները, հյուրանոցներն ու բենզալցակայանները, որոնք հիմնականում պատկանում են օլիգարխներին: Իսկ նրանք գերշահագործում են` լավագույն դեպքում գրոշներ վճարելով: Ահա արտագաղթի հիմնական պատճառները:
Այդ պատճառը Սարգսյանը անցողիկ կերպով հիշատակեց միայն, նշելով, որ անհրաժեշտ է բարեփոխել երկիրը: Ճիշտ է, անհասկանալի է, թե նրա ասածն ում է ուղղված, չէ՞ որ բարեփոխումների սկիզբը միայն ինքը կարող է դնել:
Արտագաղթը գուցե իրոք այնքան մասշտաբային չէ, ինչքան նշում են որոշ մտահոգ մարդիկ: Սակայն դա միայն այն պատճառով, որ Հայաստանում մարդիկ այնպես չեն մտածում, ինչպես կառավարությունում: Նույնիսկ զրկվելով աշխատանքից, նրանք ասում են, որ ցանկանում են ապրել իրենց տանը. Ովքե՞ր են դրանք, այդ իշխանավորներն ու օլիգարխները, որ դրանց պատճառով լքենք մեր հայրենիքը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment