Նախագահ Մ. Ահմադինեժադը նշել է, որ բարեբախտաբար ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրողականության ծավալը երկրում այնքան է, որ եթե ժողովրդի աջակցությունն իշխանությունների հանդեպ փոքր-ինչ առավել շոշափելի դառնա այդ ոլորտում, ապա Իրանը կվերածվի տարածաշրջանի` համար առաջին էլեկտրաէներգիա արտահանող երկիրը: =
Միաժամանակ, նախագահն իր գոհունակությունն է արտահայտել Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության, առևտրի և պաշտպանության նախարարություններին՝ աշխատանքում ցուցաբերած արդյունքների կապակցությամբ: Ըստ նրա՝ վերջիններս կարողացել են ապացուցել, որ անիրական թվացող ցանկություններն ու նպատակներն իրանցիների համար ամենևին էլ անհասանելի չեն:
Նշենք, որ Միյանդվաբը գտնվում է Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգում, որտեղ երկաթգծի գործարկման շնորհիվ նահանգի բնակչությունն առաջին անգամ հնարավորություն է ստանում վայելելու գնացքով ճանապարհորդելու հաճույքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment