«Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահները երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կարծիքներ փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Այդ թեման ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկելու է այցով Վաշինգտոնում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իսկ առաջիկայում խնդրի քննարկման համար Մոսկվա է այցելելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը»,– գրում է թերթը:
«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ չնայած Կազանում խոստացված բեկումը տեղի չունեցավ, Մոսկվան, այնուամենայնիվ, քայլեր է ձեռնարկում հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար։
«Արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Երևան և Բաքու տարավ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։ Իսկ թե ի՞նչ է առաջարկում Մոսկվան փակուղային իրավիճակից դուրս գալու համար, այսօր այդ հարցը հուզում է բոլորին։ Բաքվում որևէ պաշտոնական գնահատական չի հնչել Մոսկվայի առաջարկությունների վերաբերյալ։ Սակայն առկա են փորձագետների գնահատականները»,– գրում է պարբերականը՝ ավելացնելով. «Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բխում է Ռուսաստանի շահերից։ Սակայն նրանք, միևնույն ժամանակ, նշում են, որ Հայաստանի տարածքային ախորժակը զսպելու փոխարեն Սմոլենսկի հրապարակում որոշել են, թե Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի կոնսոլիդացված ջանքերով կհաջողվի Ադրբեջանին գցել ծուղակը՝ առաջարկվող փաստաթղթում դնելով ապագայում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հիմքը։ Բաքուն դրա հետ երբեք չի համաձայնի։ Փոխարենը, նա հայկական փոքրամասնությանն Ադրբեջանի կազմում առաջարկում է եվրոպական ընդունելի տարբերակներով կեցության պայմաններ»։
«Նեզավիսիմայա գազետան» նշում է, որ ստեղծված իրավիճակում շատ բարդ է որևէ կանխատեսումներ անել ռուսական առաջարկությունների, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական՝ 10-րդ հանդիպման հավանականության մասին։
«Սակայն, ըստ ադրբեջանցի փորձագետների, մեկ բան հստակ է՝ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու համար համանախագահները պետք է ճնշումներ գործադրեն հակամարտող կողմերի վրա»,– գրում է թերթը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment