Tuesday, July 12, 2011

Ահմադինեժադ-Դավութօղլու հանդիպում

Panorama.am. 12-7-2011- Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Երկկողմ հարաբերությունների քննարկման ժամանակ Իրանի նախագահը, ըստ «CnnTurk»-ի նշել է, որ թշնամի պետություններն անհանգստացած են Իրանի և Թուրքիայի մերձ հարաբերություններից, քանի որ այդ մերձեցումը հակասում է նրանց շահերին: Հետևաբար, ըստ Ահմադինեժադի, Իրանը Թուրքիան միասին կարող են իրենց ու տարածաշրջանի շահերից բխող մեծարժեք գործեր կատարել:
«Տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն, որ չհայտնվեն Միացյալ Նահանգների կազմած ծրագրում: Հիշյալ թշնամի երկրները հրահրում են բախումներ շիաների ու սունիների, թուրքեր ու քրդեր միջև` նպատակ ունենալով սպասարկել սիոնիստական ռեժիմին և տնտեսապես վատացնել դրությունը:
Ահմադինեժադը տարածաշրջանի երկրների համար ամենից վտանգավոր պետություն համարել է Իսրայելին և ընդգծել, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ սիոնիստական ռեժիմի սահմանափակմանը: Այլապես այդ ռեժիմի օգտին արվող ցանկացած քայլ հավասարազոր կլինի ինքնասպանության: Իրանի նախագահի համոզմամբ` իրենք չպետք է թույլ տան, որ օտարները միջամտեն տարածաշրջանի երկրների ներքին գործերին և վնաս հասցնել:
Դավութօղլուն էլ իր հերթին նշել է որ իսլամական աշխարհը աստիճանաբար դուրս է գալիս մասնավոր ճգնաժամից:
«Նման պայմաններում Իրանի և Թուրքիայի պատասխանատվությունը բավականին մեծ է: Իրանը տարածաշրջանում ազդեցիկ երկիր: Եվ մերձավորարևելյան խնդիրների լուծման համար Իրանի Իսլամական Հանրապետության այդ ազդեցիկ զորությունից օգտվել կարելի է և պետք»:

No comments: