News.am. 26-7-2011- Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան։ Հրավերը նրան ուղարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Ինչպես ИСНА գործակալությանը հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին, այդ այցը կարող է կայանալ իրանական մորդադ ամսին (հուլիսի 23-օգոստոսի 22)։
Սաջադիի կարծիքով, կայանալիք այցը հատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին երեք տարիների ընթացքում Իրանի արտգործնախարարը Մոսկվա չի այցելել։
«Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին առնչվող հարցեր»,- ասել է դիվանագետը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment