Saturday, July 23, 2011

Հարցը հանգելու է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը. ԲՀԿ ներկայացուցիչ

HayNews.am. 22-7-2011- «Ի վերջո, հարցը հանգելու է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը»,-ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ-ի հետ երկխոսությանը ներկայացված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Վարդան Բոստանջյանն՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այդ երկխոսության մասին:
Պատգամավորը նշել է, որ այժմ ստեղծվել է մի հետաքրքիր պահ, երբ երկրի առջև ծառացած խնդրիների մասին բարձրաձայնում է թե իշխանությունը, թե ՀԱԿ-ը. «Մեր և նրանց միջև իրարամերժ կարծիքներ չեն առաջանում, բացի արտահերթ ընտրությունների խնդրից»:
Բոստանջյանն ընդգծել է, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը երկխոսության ժամանակ կարող են քննարկել ցանկացած՝ այդ թվում հենց արտահերթ ընտրությունների հարցը:
Վարդան Բոստանջյանը նաև նշել է, որ իրեն զարմացրել է ՀԱԿ-ի պահանջը՝ բոլոր լրատվամիջոցներով լուսաբանել ՀԱԿ-ի հանրահավաքները. «Զարմացա, քանի որ դրանք միշտ էլ լուսաբանվել են»:
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը հավելել է. «Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը կորոշեն հաջորդ հանդիպման օրը և տեղը»:

No comments: