«Գլխավոր խնդիրն այն է, որ ոչինչ չի փոխվել, կողմերի դիրքորոշումները, իրավիճակը, միջազգային իրավիճակը, չնայած նրան, որ անցել է գրեթե 20 տարի այն պահից, երբ հակամարտությունը սառեցվել է: Հակամարտությունը սառեցվել մի պատճառով: Նրանք զրոյական վերջնարդյունքով խաղ են խաղում»,- նկատել է Ամբրոսիոն:
Նա նաեւ հայտարարել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչվեն, Լեռնային Ղարաբաղը «դե-ֆակտո» պետք է հրաժարվի անկախությունից եւ Հայաստանը «դե-ֆակտո» պետք է հրաժարվի «Մեծ Հայաստանի» գաղափարից: Եթե Լեռնային Ղարաբաղի «դե-ֆակտո» անկախությունը դառնա «դե-յուրե», Ադրբեջանը կկորցնի իր տարածքի մի մեծ մասը եւ կասկածի տակ կառնվի նրա տարածքային ամբողջականությունը:
Հարցին, թե կարո՞ղ է ԱՄՆ-ը, Ռուսաստանից հետո ավելի ակտիվ դերակատարություն ունենա խնդրի կարգավորման հարցում, նա պատասխանել է. «Քանի դեռ միջազգային մոտեցումը խնդրին չի փոխվել, ոչինչ չի փոխվի: Ամերիկյան դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվի մոտ ապագայում: Բացի այդ, ԼՂ հակամարտությունը ԱՄՆ վարչակազմում պակաս կարեւոր է համարվում»:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ապագային, վերլուծաբանը նշել է. «Ամեն դեպքում, արժեք նշել, որ ստեղծված վիճակը, բանակցություններ վարելն ավելի լավ է, քան միմյանց վրա կրակելը: Ուստի հակամարտության կողմերն ու միջնորդները կշարունակեն այս դիվանագիտական ավանդույթը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment