Wednesday, July 13, 2011

Մենք ասել ենք մեր ասելիքը

«Լրագիր» 12-7-2011- Իշխանությունների հետ երկխոսության նպատակով Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության անդամներից Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել իրենց հետ բանակցելու նպատակով կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներից խմբի ձեւավորումը:
- Սերժ Սարգսյանը հստակ հրաման կտա, կձեւավորի պատվիրակությունը, այդ ժամանակ էլ կնստենք, կոնկրետ կխոսենք: Դուք զգացել եք` մենք նրանց խոսքերը չենք մեկնաբանում: Մենք ասել ենք մեր ասելիքը, թող հիմա իրենց քայլերն անեն,- ասաց պարոն Խաչատրյանը:
Մեր հարցին, թե հնարավոր է հերքելով արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը, իշխանություններն, այնուամենայնիվ, գնան այդ քայլին, Խաչատրյանը նշեց.
- Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ պետք չի բացառել: Պետք է սպասել:

No comments: