«Լրագիր» 22-7-2011- Եթե Նաբուկո գազատարի նախագիծը մղվի երկրորդ պլան, իրավիճակը Կովկասում կարող է կտրուկ փոխվել
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին Նաբուկո գազատարն անվանել է կարեւոր նախագիծ, սակայն հիշեցրել, որ այն մշակվել է նախքան Լեհաստանում եւ եվրոպական այլ երկրներում թերթաքարային գազի հայտնաբերումը: “Այնպես որ, հարց է առաջանում` արժե՞ գումար ծախսել գազի տեղափոխման վրա, եթե մենք ունենք գազ”, ասել է Սիկորսկին:
Gazeta Wyborcza-ն գրում է, թե Լեհաստանը երկրորդ շնչառությունն է տվել Նաբուկո նախագծին: Սեպտեմբերին Վարշավայում սպասվում է Եվրամիության` մի կողմից, եւ Թուրքմենստանի ու Ադրբեջանի` մյուս, միջեւ գազի համաձայնագրի ստորագրում: Թերթը հիշեցնում է, որ մինչ այժմ Նաբուկոյի համար գազի մատակարար էր համարվում Ադրբեջանը:
Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի “հանդուրժողականությունը” հիմնականում պայմանավորված էր Նաբուկո նախագծով: Եւ եթե նախագիծը կորցնի իր կարեւորությունը, Ադրբեջանը կդադարի զբաղեցնել եվրոպացիների մտքերը, որոնք ներկայում Բաքվին ներում են ամեն ինչ:
Բաքուն հետո ինքն է խնդրելու Եվրոպային գնելու համար իր գազը: Սակայն Եվրոպան ունի իր գազը, ինչպես ասենք Իսրայելը, որը ներկայում նույնպես կախված է Ադրբեջանից եւ որը նույնպես իր տարածքում հայտնաբերել է թերթաքարային գազի հանքավայրեր:
Դա կարող է նշանակալի փոխել եվրոպացիների վերաբերմունքը նաեւ Ղարաբաղի հակամարտությանը: Ներկայում Եվրամիությունը կտրուկ շարժումներ չի անում Բաքվին “չբարկացնելու” համար: Սակայն իրավիճակի փոփոխությունը կարող է համարձակություն տալ Եվրոպային:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment