Thursday, July 21, 2011

ԼՂ հարցը տարածաշրջանային երկրների ջանքերով լուծելու Իրանի առաջարկն իրական չէ. Մամեդով

Tert.am. 21-7-2011- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովն ասել է, թե ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային երկրների ջանքերով լուծելու Իրանի առաջարկն իրական չէ։
«Ես չեմ կարծում, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել առանց մեծ տերությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի»,– թուրքական Hürriyet Daily News պարբերականի հետ զրույցում ասել է Մամեդովը և հավելել, որ, այդուհանդերձ, գերտերութուններն էլ իրենց շահերը ունեն և «այսօր կարող են «սպիտակ» համարել մի բան, ինչը երեկ «սև» էին համարում»։
Մամեդովը նշել է, որ Թուրքիան տարիներ առաջ Հայաստանի հետ սահմանը փակել է՝ ԼՂ հակամարտության պատճառով։
«Երբ որ Թուրքիան սառեցրեց հարաբերությունները Հայաստանի հետ, մենք դա դիտարկեցինք որպես եղբոր աջակցությունը եղբորը։ Մյուս երկրներն էլ կարող են դա անել»,– հավելել է նա։
Անդրդառնալով հայ–թուրքական սահմանի հնարավոր բացմանը՝ Մամեդովն ասել է. « Հենց որ Հայաստանը լքի օկուպացված տարածքները, մենք որևէ առարկություն չենք ունենա սահմանի բացման առնչությամբ»։

Եզրափակելով հարցազրույցը՝ Մամեդովը նշել է, որ ինքը հավատում է, որ «մի օր ապագայում» ղարաբաղյան հարցը կլուծվի։

No comments: