Thursday, July 21, 2011

Թուրքիայում սկսվել է պայմանագրային զինվորների ընդունման գործընթացը

News.am. 20-7-2011- Թուրքիայում սկսվել է պրոֆեսիոնալ բանակին անցնելու առաջին փուլը, որով նախատեսվում է միայն առաջին տարում պայմանագրային զինվորական ծառայության վերցնել 5 հազար 103 ծառայողի։
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության հայտարարության մեջ նշվել է, որ պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել մինչեւ 26 տարեկան եւ ժամկետային զինվորական ծառայությունն անցած ֆիզիկապես առողջ անձիք։ Նշվում է, որ պայմանագրով նախատեսված ժամկետում զինծառայողները կօգտվեն մի շարք արտոնություններից, իսկ զորացրվելուց հետո կստանան մեծ ֆինանսական պարգեւ Թուրքիայի զինված ուժերի կողմից։
Հայտնի է, որ պայմանագրային զինվորների աշխատավարձը կազմելու է 1634 լիրա (1000 ԱՄՆ դոլար), իսկ պայմանագրի նվազագույն ժամկետն է լինելու 3 տարին։

No comments: