Saturday, July 23, 2011

ՀԱԿ-ը համաձայն է երկորդ հանդիպման տեղին

Panorama.am. 22-7-2011- Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության առաջին ռաունդում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, համապատասխան պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը հանդիպել են այսօր` հաջորդ հանդիպման տեղը, ժամանակը, պայմանները և կազմակերպական հարցերը քննարկելու նպատակով:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` բանակցությունները կտեղափոխվեն Մատենադարանի մերձակայքում գտնվող Կառավարության ընդունելությունների տուն: Հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 12.00-ին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ինչպես Հայ Ազգային Կոնգրեսի, այնպես էլ իշխանության պատվիրակության կողմից»:

No comments: