Wednesday, July 20, 2011

Ազատ Դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

Հայաստանի անկախ պետականությանը սպառնացող մարտահրավերներն ավելի առարկայական են դառնում: Ապաշնորհ կառավարման հետևանքով սոցիալ–տնտեսական քաղաքականության տապալման, քաղաքացու և անհատի շահերի ոտնահարման արդյունքում պետությունը նորանոր վտանգների առջև է կանգնում:

Նման մարտահրավերներից մեկն էլ օտարալեզու դպրոցների վերաբացմանը միտված քաղաքականությունն է , որը մենք գնահատում ենք որպես անկախ պետականությանն ուղղված հերթական ոտնձգություն:

Կարևորելով Հայաստանում օտար լեզուների անարգել և խորացված ուսուցումը, ինչպես նաև մայրենի լեզվով ժամանակակից կրթական ծրագրերի իրացումը, փաստում ենք.

- Հայաստանի պետական լեզուն հայերենն է;

- Պետական լեզվով տարվող ուսուցումը երկրի անկախության պահպանման կարևորագույն երաշխիքն է;

- Քաղաքակրթական արժեքներին ինտեգրման ճանապարհը ոչ թե այլոց նմանակումն է, այլ ժողովրդավարական և ազատական գաղափարների անվերապահ որդեգրումն ու իրագործումը:

No comments: