Tert.am. 20-7-2011- Եգիպտոսը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն եթե պատերազմ սկսվի, նա կաջակցի Ադրբեջանին։ Այս մասին SalamNews–ին ասել է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Սաբիր Մանսուրը։«Մենք աջակցում են խնդրի կարգավորմանը ՄԱԿ–ի բանաձևերի շրջանակում։ Մենք ցանակնում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, որովհետև խաղաղությունը մեծ նշանակություն ունի»,– ասել է Մանսուրը՝ ավելացնելով. «Եգիպտոսն Ադրբեջանի բարեկամ և եղբայր երկիրն է։ Մենք ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Իսկ եթե Ադրբեջանին այլընտրանք չմնա, և պատերազմ սկսվի, մենք կաջակցենք Ադրբեջանին»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment