News.am. 10-8-2011- Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն ձեռնպահ է մնացել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի Սոչիում օգոստոսի 9-ին կայացած հանդիպման վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից, գրում է «Իզվեստիա» թերթը:Հանդիպումը տեւել է 4 ժամ. երկու առաջնորդները զրուցել են նախագահական «Բոչարով ռուչեյ» նստավայրում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հանդիպման պաշտոնական մասում, մամուլի ներկայությամբ, Մեդվեդեւը հայտարարել էր, որ անկեղծ զրույցի հույս ունի, որտեղ կհստակեցնեն, թե «ինչ անել եւ ինչպես կզարգանան իրադարձությունները»: Ալիեւն իր հերթին, վստահեցրել է, որ «Ադրբեջանն գուցե բոլորից շատ է շահագրգռված ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»:
«Իզվեստիան» նշում է, որ քաղաքական առումով, Մեդվեդեւի համար շատ կարեւոր է մեռյալ կետից շարժել բանակցային գործընթացը: «Մեծ 8-յակի» Դովիլում կայացած մայիսյան հանդիպմանը նա անհրաժեշտ լիազորություններ է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս նախագահող երկրներից` ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից:
Թերթի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրի փոխանցմամբ, կողմերը մոտ են եղել հունիսի 24-ին Կազանում «ճանապարհային քարտեզ» ստորագրելուն: «ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդական ջանքերի շնորհիվ, Բաքվին եւ Երեւանին բառացիորեն մեկ քայլ էր մնում ձեռք ձեռքի տալու համար,. Բայց վերջին պահին Ալիեւը հետքայլ արեց` ներկայացնելով 10 առաջարկներ»,- ասել է «Իզվեստիայի» աղբյուրը:
Թերթի տվյալներով, հիմնական տարաձայնությունը եղել է «պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդի կամարտահայտության ճանապարհով ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշման» մասին դրույթը:
«Այսինքն անկլավի ճակատագիրը, ըստ ԵԱՀԿ Միսնկի խմբի` «ճանապարհային քարտեզի» հեղինակների, պետք է որոշվի հանրաքվեով: Իսկ թե ինչպես կքվեարկեն այդ տարածքի բնակիչները, որտեղ հայերը ճնշող մեծամասնություն են կազմում, կասկած չի հարուցում: Դրա համար էլ Ալիեւի մոտ որոշակի հարցեր մնացել են»,- գրում է «Իզվեստիան»:
Այդուհանդերձ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, երկկողմ հանդիպման արդյունքում, հրապարակայնորեն խոստովանել են, որ «բոլոր ուղղություններով դրական եւ լավ դինամիկա են տեսնում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment