Tert.am.11-8-2011- Ծխող կանանց մոտ սրտի կաթվածի hավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ։ Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները, որը հրատարակվել է Lancet ամսագրում։Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, վերլուծելով մի քանի աղբյուրների տվյալները, որոնց մեջ ներգրավված են եղել ավելի քան 2 մլն մարդ ամբողջ աշխարհից, գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց հետ համեմատած՝ կանանց մոտ ծխելը 25%-ով բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։
Ենթադրվում է, որ ծխելիս կնոջ օրգանիզմ ավելի շատ վնասակար նյութեր են ներթափանցում, քան տղամարդկանց մոտ։ Դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ կանայք ավելի շատ են հիվանդանում թոքերի քաղցկեղով։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment