Panorama.am. 18-8-2011- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցից պարզ է դարձել, որ Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից: Այս մասին հաղորդում է «postsovet.ru» լրատվական գործակալությունը:Աղբյուրի փոխանցմամբ` «Ազատության նավատորմիղ»-ի միջադեպից հետո Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին: Շատ երկրներում կազմակերպվել են հակաիսրայելական ցույցեր: «Ազատության նավատորմիղ»-ի վրա հարձակումը քննադատել են Մերձավոր Արևելքի երկրները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, որը կոչ էր անում Իսրայելին հանել Գազայի շրջափակումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment