Իրանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության բողոքի նոտային` ԻԻՀ գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադի հայտարարությունների վերաբերյալ:Այդ մասին օգոստոսի 18-ին Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլլաեւը:
Ներկայումս Ադրբեջանի ԱԳՆ-ն քննարկում է իրանական կողմի պատասխանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»:
Ֆիրուզաբադին մասնավորապես նշել է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը:
Դրան հաջորդել էր Բաքվի պաշտոնական արձագանքը: «Ֆիրուզաբադը զինվորական է, եւ նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարություններով»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամլո-քարտուղար Էլհան Պոլիխուվը:
Օգոստոսի 11-ին Ադրբեջանում Իրանի դեսպանին բողոքի նոտա էր հղվել:
Այնուհետ Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ժխտել էր տեղեկությունն այն մասին, որ իրանական բանակի Գերագույն շտաբի պետ, գեներալ Հասան Ֆուրիզաբադը հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով: «Լրատվամիջոցների վերջին հրապարակումները անհիմն են, իսկ ովքեր նման պնդումներ են առաջ քաշում, կարող են բոլորովին այլ նպատակներ հետապնդել»,-ասել էր նախարարը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment