Wednesday, August 17, 2011

Ադրբեջանցիները Գերմանիայում բողոքելու են հայկական համերգի դեմ

Tert.am. 17-8-2011- Գերմանիայի ադրբեջանցիների համակարգող կենտրոնը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել «20 տարի. Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» համերգի դեմ, որը կայանալու է սեպտեմբերի 19–ին Շտուտգարտում, Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում։
Vesti.az–ին հայտնի է դարձել, որ կենտրոնը դիմել է Գերմանիայում ադրբեջանական համայնքի կազմակերպություններին բողոքով հանդես գալ «հայկական կողմի այդ սադրիչ քայլի դեմ»։
Ադրբեջանցիները նաև նամակներ են հղել Շտուտգարտի քաղաքապետին ու Բադեն–Վյուրտենբերգ մարզի ղեկավարին, որտեղ «տեղեկացրել են 1988–ին Ադրբեջանի դեմ Հայաստանի սկսած նվաճողական պատերազմի մասին»։

No comments: