News.am. 17-8-2011- Իսրայելը չի ընդունելու Թուրքիայի հետ հակասությունների կարգավորման ամերիկյան տարբերակը: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է Newsru.co.il-ը` վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:Իսրայելն այլեւս չի խնդրելու 2010 թ. մայիսի Mavi Marmara նավակազմի ձերբակալման միջադեպով (դրա հետեւանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի) զբաղվող հանձաժողովի հաշվետվության հետաձգումը:
ՄԱԿ-ի հանձնաժողովը Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Պալմերի ղեկավարությամբ ուսումնասիրել է «ազատության նավատորմի» ձերբակալման հանգամանքները, որի հետեւանքով իսրայելցի զինվորները ծանր վնասվածքներ էին ստացել, իսկ իրավապաշտպան ակցիայի 9 մասնակիցներ մահացել էին:
Հաշվետվության մեջ ճանաչվում է Գազայի ծովային բլոկադայի ենթարկելու Իսրայելի իրավունքը, բայց զինծառայողների գործողությունները քննադատվում են, ու դա կարող է հիմք հանդիսանալ արտասահմանում իսրայելցի զինծառայողներին դատական հետապնդումների ենթարկելու համար: Այսպես կոչված «Պալմերի հաշվետվության» հրապարակումը բազմիցս հետաձգվել է, բայց վերջին հետաձգման ժամկետը լրանում է օգոստոսի 23-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Իսրայելին հնարավորինս շուտ հաղթահարել ճգնաժամը եւ ներողություն խնդրել Թուրքիայից 9 քաղաքացիների մահվան կապակցությամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment