News.am. 18-8-2011- Հայաստանի կառավարության նիստից հետո խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը պաշտպանության նախարարին շենքից դուրս գալիս «բռնացրել» են Ալավերդյան փողոցի մուտքի մոտ: Սեյրան Օհանյանը, ինչպես միշտ լսել է ծնողներին, եւ խոստացել բոլոր հարցերը վերանայել ու լուծում տալ: Սակայն ի տարբերություն նախորդ անգամների ծնողները այդպիսի դյուրահավատությամբ չեն ընդունել Պնախարարի խոստումները:«Ես ասեցի, որ մի քանի անգամ դիմումներ եմ ուղարկել տարբեր հարցերով, մեր իրավունքների, որդուս իրավունքների պաշտպանության համար, բայց Ձեր աշխատողները պատասխաններ են ուղարկել, որոնք ինձ չեն բավարարում: Հիմա Ձեզ դիմում եմ տալիս, խնդրում եմ վերցրեք ու Դուք անձամբ պատասխանեք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Արտակ Նազարյանի մայրը` Աստղիկ Հովհաննիսյանը:
Մի կին էլ Սեյրան Օհանյանին դժգոհել է, որ Սիսիանում ծառայության մեջ գտնվող իր որդու վզին խալ կա, որը մեծանում է եւ ուռուցք առաջանալու վտանգ կա: Օհանյանը դարձյալ խոստացել է վերանայել զինվորի առողջական վիճակը:
Մի քանիսն էլ նշել են, որ այլեւս չեն հավատում պաշտպանության նախարարին, քանի որ վերջինս նրանց բարձացրած հարցերին բազմիցս խոստացել է լուծում տալ, սակայն ոչինչ չի արել, եւ այս անգամ նույնիսկ չեն էլ մոտեցել նրան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment