«Լրագիր» 18-8-2011- Թուրքական կործանիչները գրոհել են Իրաքում քուրք զինյալների բազաները: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Այս գործողությանը նախորդել էր քուրդ զինյալների հարձակումը Թուրքիայի Իրաքին սահմանամերձ շրջաններից մեկում տեղակայված ռազմաբազայի վրա, որի արդյունքում պայթեցվել էր մեկ զինվորական մեքենա, իսկ դրան հետեւած կրակահերթերից զոհվել էր 11 զինծառայող եւ նրանց ուղեկցող 1 քաղաքացիական անձ, եւս մի քանի մարդ վիրավորվել էր: Այդ հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական աշխատավորական կուսակցությունը:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment