Thursday, August 11, 2011

Թուրք փոխվարչապետը «Ամուսնություն» հեռուստահաղորդաշարը դիտելիս սրտխառնոց է զգում

News.am. 11-8-2011- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը խիստ քննադատել է հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Ամուսնություն» հաղորդաշարը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե ինքը ցավում է այն տղաների եւ աղջիկների համար, ովքեր մասնակցում են այդ խայտառակ հաղորդումներին։
«Այդ ի՞նչ հաղորդումներ են։ Կներեք, բայց դրանք դիտելիս սրտխառնոց եմ զգում։ Ես կոչ եմ անում հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհրդին կատարել իր պարտականությունը։ Այդ «Ամուսնություն» հաղորդաշարը հասարակության բարոյականության վրա բացասական ազդեցություն է թողնում»,-ասել է Բյուլենթ Առընչը։

No comments: