Tuesday, November 29, 2011

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը ուժեղացնում են ճնշումը Իրանի վրա. Բարաք Օբամա

1in.am. 29-11-2011- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԵԽ-ի նախագահ Հերման վան Ռոմպեյի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը ուժեղացնում են Իրանի վրա ճնշումը, այդ թվում՝ նաև նոր պատժամիջոցներ սահմանելու միջոցով.
«Մենք համաձայնել ենք. անհրաժեշտ է մեծացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը՝ ստիպելով նրան, որ հրաժարվի միջուկային զենք մշակելուց, հակվի խաղաղ միջուկային էներգետիկային և չխախտի իր միջազգային պարտավորությունները»։
Հիշեցնենք, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարցը քննարկվելու է դեկտեմբերի 1-ին կայանալիք ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստում և դեկտեմբերի 8-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

No comments: