Tert.am. 29-11-2011- Թուրքիան պատրաստվում է օկուպացնել Սիրիայի տարածքի մի մասը՝ այդ երկրում Բաշար ալ–Ասադի ռեժիմը տապալելու համար հիմք նախապատրաստելու նպատակով։ Այս մասին SalamNews–ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Սիրիան որոշում է կայացրել իր հրթիռներն ուղղել Թուրքիայի վրա։«Սիրիան առաջինը չի հարձակվի Թուրքիայի վրա այն պատճառով, որ Սիրիայի տարածքի մի մասն օկուպացված է Իսրայելի կողմից և նրա գլխավոր թշնամին Իսրայելն է»,– ասել է Ալիզադեն՝ նշելով, որ Թուրքիան պատրաստվում է օկուպացնել Սիրիայի տարածքի մի մասը և այնտեղ ստեղծել անվտանգության գոտիներ։
Ադրբեջանցի քաղաքագետն ասել է, որ այդ անվտանգության գոտիներից սիրիացի ապստամբները Թուրքիայի և Արևմուտքի աջակցությամբ հարձակումներ են իրականացնելու Բաշար ալ–Ասադի ռեժիմի դեմ։
«Հենց դրա հետ է կապված Սիրիայի իշխանությունների՝ «ՍԿԱԴ» հրթիռները Թուրքիայի վրա ուղղելու որոշումը»,– ասել է Ալիզադեն։
Ադրբեջանցի քաղաքագետն ընդգծել է, որ Թուրքիան արևմտյան աշխարհի և ՆԱՏՕ–ի մի մասն է, այդպիսով պետք չէ զարմանալ այն բանի վրա, որ Թուրքիան որդեգրել է արևմտամետ քաղաքական ուղեգիծ։
«Ես դրական եմ գնահատում Թուրքիայի քաղաքականությունը։ Անկարան սկսել է իրականացնել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի և Վրաստանի հետ մերձենալու ծրագիրը։ Դա շատ իմաստուն քաղաքականություն էր»,– ասել է Զարդուշտ Ալիզադեն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment