Panorama.am. 29-11-2011- «Չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով փորձում է ցույց տալ, թե ԼՂ հիմնախնդրին կրոնական բնույթ չի տալիս, սակայն ներքին խողովակներով, հատկապես մահմեդական աշխարհի հետ հարաբերվելիս, ամեն կերպ շահարկում է այդ հանգամանքը»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը որպես կրոնական խնդիր ներկայացնելու հանգամանքին՝ Panorama.am-ին ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:Նա հիշեցրեց, որ դեռևս ղարաբաղյան պատերազմի օրերին, Ադրբեջանը շահարկելով կրոնական հանգամանքը, փորձեց մեծ թվով ահաբեկչական-ծայրահեղական խմբավորումներ ներգրավել պատերազմում, ինչը ինչ-որ առումով նրանց մոտ ստացվեց, սակայն այդ խմբավորումներն արժանացան այն ճակատագրին, ինչին որ` ադրբեջանական հրոսակները:
«Բոլորին է հայտնի Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված հայտնի ահաբեկիչներ Խատաբի ու Շամիլ Բասաևի մասնակցության փաստը, ովքեր ևս հետագայում հաստատել են դա: Ադրբեջանը միջազգային կառույցներում, մասնավորապես, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում հիմնախնդիրը կրոնական բնույթի ներկայացնելով, փորձում է տարաբնույթն դիվիդենտներ քաղել»,- եզրափակեց Է. Հովհաննիսյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment