Monday, January 23, 2012

«Իսրայելն Իրանին հարվածելուց միայն 12 ժամ առաջ այդ մասին կզգուշացնի ԱՄՆ-ին». The Sunday Times

1in.am. 23-1-2012- Բրիտանական The Sunday Times թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին զգուշացրել են, որ մտադիր են Իրանին ռազմական հարված հասցնելու մասին Վաշինգտոնին զգուշացնել դրանից միայն 12 ժամ առաջ։ Թերթն ընդգծում է, որ այդ կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ը Իսրայելի տվյալ մտադրությունը չի կարողանա խափանել՝ շրջափակելով օպերացիայի անցկացումը։ Թերթն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց շատ առաջ այդ մասին ԱՄՆ-ին զգուշացնելուց Իսրայելի հրաժարվելը վկայում է երկու դաշնակից երկրների միջև անվստահության աճի մասին։ Իսրայելը կասկածում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վախենում է նավթի ուժեղ գնաճից և կփորձի անել ամեն ինչ մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները Իրանի վրա հարձակում գործելը կանխելու համար։ Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Իսրայելում գտնվող ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին իսրայելական իշխանություններին Իրանի հարցում առավել սերտ կոորդինացիայի կոչ էր արել։

No comments: