Panorama.am. 24-1-2012- «Ընտրությունների նախաշեմին Իրանի թշնամիները փորձելու են ապակայունացնել երկիրը»,- իրանական «խաբարօնլայն.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարար Հեյդար Մոսլեհին:
Իրանցի պաշտոնյան մանրամասնել է, որ առաջիկայում Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արտաքին ուժերը երկրում անկայություն առաջացնելու և ընտրությունների արդյունքները կասկածի տակ առնելու նպատակով մի շարք ծրագրեր են մշակել:
Հեյդար Մոսլեհիի խոսքով` նրանք նպատակ ունեն անհանգստություններ առաջացնել հասարակական կյանքում, բորբոքել քաղաքական մթնոլորտը, հրահրել էթնիկական բախումներ, իրականացնել տեղեկատվական պատերազմ, հավելյալ պատժամիջոցներ սահմանել և այլն:
Նկատենք, որ Իրանի 9-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները կանցկացվեն ս.թ. մարտի 2-ին:Wednesday, January 25, 2012
ԻԻՀ հետախուզության նախարար. Ընտրությունների նախաշեմին Իրանի թշնամիները փորձելու են ապակայունացնել երկիրը
Panorama.am. 24-1-2012- «Ընտրությունների նախաշեմին Իրանի թշնամիները փորձելու են ապակայունացնել երկիրը»,- իրանական «խաբարօնլայն.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարար Հեյդար Մոսլեհին:
Իրանցի պաշտոնյան մանրամասնել է, որ առաջիկայում Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արտաքին ուժերը երկրում անկայություն առաջացնելու և ընտրությունների արդյունքները կասկածի տակ առնելու նպատակով մի շարք ծրագրեր են մշակել:
Հեյդար Մոսլեհիի խոսքով` նրանք նպատակ ունեն անհանգստություններ առաջացնել հասարակական կյանքում, բորբոքել քաղաքական մթնոլորտը, հրահրել էթնիկական բախումներ, իրականացնել տեղեկատվական պատերազմ, հավելյալ պատժամիջոցներ սահմանել և այլն:
Նկատենք, որ Իրանի 9-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները կանցկացվեն ս.թ. մարտի 2-ին:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment