Tert.am. 23-1-2012- Իշխանությունների PR ծրագիրը կփլվի, եթե անցում կատարվի համամասնական ընտրակարգի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Ըստ վերջինիս՝ պետք է տարանջատել երկու սեգմենտ՝ իշխանական և ընդդիմադիր:
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում, որովհետև արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ կոնկրետ օլիգարխների հետ՝ դուք առաջադրվում եք մեծամասնականով, իսկ համամասնականով կառաջադրվեն քաղաքական դեմքերը»,- ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ իշխող կուսակցությունը չի ցանկանա, որ օլիգարխները ընտրություններին ընդգրկվեն համամասնական ցուցակում:
Մեծամասնական ընտրակարգի պահպանումը, ըստ քաղաքագետի, շատ ձեռնտու է իշխանություններին, որովհետև մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվողները այդ տարածքում ունեն հեղինակություն, լծակներ:
«Նրանք շատ ավելի հեշտ են աշխատում ընտրողների հետ, հեշտ են համոզում և անձնական շահագրգռվածություն ունեն: Բայց պետք է նշել, որ կուսակցությունները շահագործում են այդ մարդկանց ամբիցիաները: Ասում են, որ դուք պետք է ձայն հավաքեք ոչ միայն ձեզ համար, այլ նաև կուսակցության համար»,-ասաց քաղաքագետը:
Նա այն համոզմունքը հայտնեց, որ ընդդիմությունը դեմ լինելով մեծամասնական ընտրակագին, փորձում է ընդամենը թուլացնել իշխանության դիրքերը և ոչ թե վերացնել ընտրակեղծիքները:
«Ընդդիմությունը ասում է, որ չի լինելու ազատ ու թափանցիկ ընտրություններ: Այսօրվա պայմաններում իշխանափոխություն հնարավոր չէ: Պարզապես մեծամասնականի վերացմամաբ ընդդիմադիրները կկարողանան ավելի շատ ձայներ վերցնել»,- ասաց Էդգար Վարդանյանը։
Monday, January 23, 2012
Արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ կոնկրետ օլիգարխների հետ. քաղաքագետ

برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment