Wednesday, January 25, 2012

Ֆրանսիացի փորձագետ. Հայոց ցեղասպանության դեպքում տեղին են Ֆոլքների խոսքերը` անցյալը երբեք չի մահանում

News.am. 25-1-2012- Ֆրանսիայի հայ համայնքը չի կարող խորը բավարարվածություն չզգալ Սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի ընդունումից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) փորձագետ Ժակ Սեմելենը: «Մարդիկ հիշում են բոլորին, ովքեր զոհվել են տեղահանումների ժամանակ`սկսած իրենց իսկ ընտանիքների անդամներից: Այս կապակցությամբ տեղին են Ուիլյամ Ֆոլքների խոսքերը` «Անցյալը երբեք չի մահանում եւ երբեք չի ջնջվում»: Չգիտեմ, ինչպես է Թուրքիայում: Հուսով եմ, Թուրքիայի մտավորականությունը կփորձի ցեղասպանության հարցով խոսք վերցնել: Գիտեմ, որ նրանց համար դա հեշտ չէ: Սակայն նրանց համար աջակցություն կարող են լինել արտասահմանում հրատարակված գործերը: Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ, որ իմ «Մաքրել եւ ոչնչացնել. ջարդերի եւ ցեղասպանությունների քաղաքական կիրառությունը» գիրքը վերջերս նաեւ թուրքերեն է հրատարակվել: Հուսանք, որ այն բանավեճեր կառաջացնի»,-ասել է պատմաբան փորձագետը:

No comments: