Saturday, January 21, 2012

Ֆրանսիան չպետք է մոռանա իր պատմությունը. Դավութօղլու

Tert.am. 20-1-2012- Թուրքաիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին և հայտարարել, թե Ֆրանսիան չպետք է մոռանա իր պատմությունը։ «Ֆրանսիան չպետք է մոռանա իր պատմությունը Հորինված «Հայոց ցեղասպանությունը» ժխտելու համար քրեական պատասխանատվությունը լուրջ վնաս է հասցնելու խոսքի ազատությանն ու կարծիքի արտահայտման իրավունքին»,–ասել է նա։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, Դավութօղլուն հավելել է, թե պաշտոնական Անկարան ամեն բան անելու է՝ այդ օրենքի ընդունումը կանխելու համար։ Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ֆրանսիային մեղադրեց 20–րդ դարի կեսերին ալժիրցիների ցեղասպանության մեջ։ «Ալժիրի բնակչության 15 տոկոսը 1945թ. ի վեր ոչնչացվեց ֆրանսիացիների կողմից։ Դա ցեղասպանություն է»,–հայտարարել էր Էրդողանը։ Հունվարի 23–ին օրինագիծը քննարկվելու է Սենատում։

No comments: