Monday, January 23, 2012

Մոսկվան միջնորդի դերում հանդես կգա Երևանի և Բաքվի միջև հումանիտար շփումների հաստատման գործում

Tert.am. 23-1-2012- Ադրբեջանի և Հայաստանի նախագահները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով միջնորդի դերում հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար շփումների հաստատման հարցում։ Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Բաքուն և Երևանը Ռուսաստանին են դիմել, որպեսզի մենք նման շփումների նախաձեռնությամբ հանդես գանք։ Դմիտրի Մեդվեդևն էլ, իհարկե, համաձայնել է»,–ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը մշտապես կողմ է եղել նման հումանիտար շփումների հաստատմանը և պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ այդ հարցում։ Մեկնաբանելով այսօր Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Լավրովն ասել է, որ երեք նախագահններն էլ «համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է ժողովուրդների միջև հումանիտար, մշակութային, կրթական և այլ կապեր հաստատել»։

No comments: