Tert.am. 24-1-2012- Ադրբեջանցիները Facebook-ով կազմակերպել և ակցիա են իրականացրել Բաքվում` Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: 50 մասնակից հավաքած ակցիան ուղղված էր Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի դեմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Ֆրանսիայի Սենատը այրել է ճշմարտությունը», «Ամոթ Սարկոզիին»,«Ֆրանսիա, մենք չենք ցանկանում քեզ Մինսկի խմբում տեսնել», «Ադրբեջանը Թուրքիա է»: Ակցիայի մասնակիցները նաև իրենց հայտարարությունն են ընթերցել, որում խիստ քննադատության են ենթարկել Ֆրանսիայի իշխանության գործողությունները:
Կազմակերպիչները նշել են, որ բազմամարդ ակցիա կազմակերպելու նպատակ չեն ունեցել. «Նույնիսկ եթե մենք 10 հազար մարդ հավաքեինք, դա Ֆրանսիայի Սենատի որոշումը չէր փոխի: Դրա համար, ակցիայի նպարակը մեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելն էր», - նշել է ակցիայի կազմակերպիչներից Ա. Ղարիբովը:Wednesday, January 25, 2012
Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ Սենատի որոշման դեմ բողոքի ակցիա է իրականացվել
Tert.am. 24-1-2012- Ադրբեջանցիները Facebook-ով կազմակերպել և ակցիա են իրականացրել Բաքվում` Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: 50 մասնակից հավաքած ակցիան ուղղված էր Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի դեմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Ֆրանսիայի Սենատը այրել է ճշմարտությունը», «Ամոթ Սարկոզիին»,«Ֆրանսիա, մենք չենք ցանկանում քեզ Մինսկի խմբում տեսնել», «Ադրբեջանը Թուրքիա է»: Ակցիայի մասնակիցները նաև իրենց հայտարարությունն են ընթերցել, որում խիստ քննադատության են ենթարկել Ֆրանսիայի իշխանության գործողությունները:
Կազմակերպիչները նշել են, որ բազմամարդ ակցիա կազմակերպելու նպատակ չեն ունեցել. «Նույնիսկ եթե մենք 10 հազար մարդ հավաքեինք, դա Ֆրանսիայի Սենատի որոշումը չէր փոխի: Դրա համար, ակցիայի նպարակը մեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելն էր», - նշել է ակցիայի կազմակերպիչներից Ա. Ղարիբովը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment